կարևոր
493 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-19 15:30

Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային՝ հումանիտար կարիքների համար

Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային՝ հումանիտար կարիքների համար

Ճապոնիայի իշխանությունները ևս 300 միլիոն դոլար կտրամադրեն Ուկրաինային՝ հումանիտար կարիքների համար: Ճապոնիան ավելի վաղ նույն չափի ֆինանսական օգնություն արդեն հատկացրել էր Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ օգնություն կտրամադրվի «Մեծ յոթնյակի» երկրների՝ Ուկրաինային եւ նրա հարեւան երկրներին օգնության վերաբերյալ որոշումների շրջանակում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կայցելի Տոկիո։ Ինչպես եւ սպասվում էր, մայիսի 23-ին Բայդենի հետ Ճապոնիայի ղեկավարության հանդիպման ժամանակ ճապոնական կողմը պարզաբանումներ կտա այս կապակցությամբ: