07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել Է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ հունիսի վերջը գնահատական կտա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին:
«Ուկրաինան խնդրել Է անդամակցել Եվրամիությանը: Ենթադրվում Է, որ Հանձնաժողովը Եվրախորհրդի առջեւ հունիսի վերջին իր գնահատականը կտա խնդրանքին»,-Շոլցը մայիսի 19-ին ասել Է Բունդեսթագում: Նա մեջբերել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը, որն ասել Է, թե միությանն անդամակցելու գործընթացը մի քանի ամսվա կամ տարվա հարց չԷ, բայց խոստացել Է Ուկրաինային աջակցել այդ գործընթացում:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ մայիսի 9-ին Ուկրաինան Եվրոպական միությանը ներկայացրել Է հարցախմբի երկրորդ մասը, որն անհրաժեշտ Է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Նշվում Է, որ այս փաստաթղթում Ուկրաինան գնահատել Է ուկրաինական օրենսդրության համապատասխանությունը եվրոպականին, իսկ երկրորդ մասի պատասխանները կազմում են շուրջ 4 հազար Էջ, որոնցում մանրամասնորեն շարադրված Է ուկրաինական օրենսդրության վիճակը ԵՄ-ին անդամակցության համաձայնագրի կատարումից ութ տարի անց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: