կարևոր
568 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-19 09:31

Արցախում շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին․ «Հրապարակ»

Արցախում շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հայաստանում ծավալվող հակաիշխանական ցույցերը մեծ ոգեւորություն ու սպասումներ են առաջացրել արցախցիների շրջանում, որոնք հուսահատության մեջ են Արցախի անորոշ ապագայի եւ անվտանգային ներկայիս խնդիրների պատճառով։ Այնտեղ շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին։ Իսկ վերջին օրերին սկսել են նաեւ աջակցության փոքրիկ միջոցառումներ անել, քանի որ կարծում են, որ Արցախի փրկության բանալին ՀՀ գործող իշխանությունների հեռացումն է։

Մեր աղբյուրները կատակում են, թե արցախցիները, բանուգործ թողած, հանրահավաքների, երթերի լայվերն են դիտում, չնայած որ Արցախի իշխող ուժի որոշ պատգամավորներ, հատկապես ՔԴՄ ներկայացուցիչները, վերջին ժամանակներում ակտիվորեն տարածում են հայաստանյան իշխանական ԶԼՄ-ների՝ այս շարժմանը վարկաբեկող նյութերը։ Նշենք, որ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքը, կարելի է ասել, երկփեղկվել է, փոքրամասնությունը, մասնավորապես ՔԴՄ-ականներն են միայն կառավարվում հայաստանյան իշխանական շրջանակներից։ Իսկ առավել մեծ դերակատարում ունի իշխանական օլիգարխ-պատգամավորներից մեկը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։