կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-18 20:03

Մայիսի 18-ը Լաչինի միջանցքի ազատագրման օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

30 տարի առաջ, 1992 թվականի մայիսի 18-ին, հայկական բանակներն ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Լաչին քաղաքը: Ռազմական գործիչ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը այդ օրը բազմաթիվ մարտական ընկերներ է ձեռք բերել, որոնց թվում էր Դուշման Վարդանը: Միասնական Հայաստանի տեսլականը եւ հավատը ամրացնում են հրամանատարին։ 
«Շուշիի» առանձնակի գումարտակի ազատամարտիկ Հայկ Գալստյանը մանրամասներ է ներկայացնում ռազմական գործողությունից: Նա նշում է հաղթանակը դժվար տրվեց, բայց հպարտությունը անսահման էր, իսկ հիմա դրան գումարվել է կորուստների ցավը։ 
Չեմ կարողանում նայել տղաների աչքերին՝ ամոթ ու ցավ եմ զգում,- ասում է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը: Կարծում է կգա օրը, երբ կկարողանա նորից խոսել երկնքի հաղթանակ հրամայող հերոսների հետ։ 
Արցախյան պատերազմի մասնակից, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը վավերագրեց հերոսների պատմությունները: Ռեժիսորի տեսախցիկը անմահացրեց Լաչինն ազատագրողներից լեգենդար՝ Դուշման Վարդանին։  
Կովսականցի ազատամարտիկ Կարեն Մարտիրոսյանը ամեն տարի տոնել է Բերձորի ազատագրումը, այս տարի մտահոգ է, եկել է շնորհավորելու Եռաբլուրում հանգրվանած ընկերներին։ 
Նշենք, որ 1992 թ. մայիսի 18-ին խորհրդարանի առավոտյան նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոստովանեց Լաչինի անկումը:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում