կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-18 19:36

«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ»․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքի կենտրոնական մի քանի փողոցների երթեւեկությունն արդեն վաղ առավոտից կաթվածահար էր: Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում ընդդիմադիրները ոստիկաններից 10 րոպե ժամանակ խնդրեցին` իրենց ակցիան իրականացնելու համար: Նախատեսված ժամանակը երբ ավարտվեց, ցուցարարները բացեցին փողոցը: 
Թումանյան փողոցում, սակայն, ոստիկանները բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին: Հատկանշական է, որ այդ պահին փողոցը փակված չէր, քաղաքացիները քայլերթ էին իրականացնում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ քաղաքացիներին սկսել են բերման ենթարկել այն բանից հետո, երբ կարմիր բերետավորներից մեկը հանձնարարել է: 
Բերման ենթարկածների թվում նաեւ կանայք կան: Բերման ենթարկվելու ընթացքում ցուցարարները շարունակում էին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»: Իսկ ոստիկանական ավտոբուսում էլ՝՝ երգում էին «Զարթնի՛ր, լաոն»: 
Ոստիկանները ուժ են կիրառել նաեւ մի շարք պատգամավորների նկատմամբ: Իշխան Սաղաթելյանի խոսքով արդեն կեսօրին մի քանի հարյուր մարդ է բերման ենթարկվել: Ոստիկանությունից հայտնում են, որ 12:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 352 քաղաքացիներ: Մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզային բաժանմունքներ: 
Ոստիկանական ավտոբուսի վարորդներից մեկն էլ ստիպված է եղել բացել ավտոբուսի դուռն ու դուրս թողնել բերման ենթարկվածներին, քանի որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակ են պահել փողոցը:  
Կոմիտասի պողոտայում էլ փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի են ենթարկել: Ավտոմեքենան ճեղքել է ցուցարարների շղթան, ենթադրաբար, վնասելով անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը