կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-18 17:01

Հույս ունենք՝ քննչական մարմինն այդ անհեթեթ մեղադրանքով հերոսի ծնողին մեղադրանք չի առաջադրի

Հույս ունենք՝ քննչական մարմինն այդ անհեթեթ մեղադրանքով հերոսի ծնողին մեղադրանք չի առաջադրի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Սրտի հետ կապված խնդիր ունի, նոր տեղեկացանք, որ ինքնազգացողությունը բավարար է, հիվանդանոցից հետո տեղափոխվելու է ՔԿ զինվորական վարչություն, որտեղ կշարունակեն քննչական գործողությունները։ Գալեյանի եղբայրն էլ այս պահին ՔԿ-ում  է, դեռևս մեղադրանք առաջադրված չէ, բայց պատրաստվում են առաջադրել», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե թողել է ՔԿ-ում իր հեռախոսահամարը, որ զանգեն ու տեղեկացնեն՝ ինչ որոշում են կայացրել Գարիկ Գալեյանի գործով։

Մանրամասները՝ տեսանյութում։