կարևոր
2032 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-18 16:50

Սույնը ամենավերջին խուժանի նման է իրեն պահել բանակի գնդապետներից մեկի նկատմամբ․ Խամոյան

Սույնը ամենավերջին խուժանի նման է իրեն պահել բանակի գնդապետներից մեկի նկատմամբ․ Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.

«Սույնը՝ Մ. Այվազյան, այսօր ամենավերջին խուժանի նման է իրեն պահել բանակի գնդապետներից մեկի նկատմամբ(անունը իր խնդրանքով չեմ հրապարակում), նախ մի քանի տասնյակ ոստիկաններով գետին են տապալել, հարվածել ոտքերով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հայտարարել, որ թքած ունի գնդապետի Մարտական խաչի, պատերազմի մասնակից լինելու վրա:

Սրա նմաններին հասարակությունը պետք է դեմքով ճանաչի, պատասխան եք տալու, վստահ եղեք»։