30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակցի, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։
Մայիսի 18-ին Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրան խստորեն բողոքել են Ֆրանսիայի իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ՝ Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի անձանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը։
«Ի պատասխան՝ Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է լքել Ռուսաստանի տարածքը՝ համապատասխան նոտան դեսպանին ներկայացնելու օրվանից երկու շաբաթվա ընթացքում», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում: