կարևոր
1996 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-18 15:52

«Զարթնի՛ր, Լաո»․ աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտորը աջակցում է «Դիմադրություն» շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զարթնի՛ր, Լաո»․ աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտորը աջակցում է «Դիմադրություն» շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գրեմմի» մրցանակի առաջադրված և «Juno» մրցանակակիր հայ-կանադացի դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանի զորակցությունը Հայաստանում ընթացող պայքարին։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Զարթնի՛ր, Լաո»-ի երգի իր տարբերակը և կից գրել է․

«Կը նուիրեմ Թորոնթոհայ ընկերոջս Քրիստափոր Արթինին, որ հերոսաբար նահատակուեցաւ պաշտպանելով Արցախը եւ Հայաստանը

Հայու քաջ, անկեղծ, արթուն, չլռող, չհամակերպվող, հայրենասէր եւ պայքարող տեսակն է ապահովելու այս ազգի ապագան։

Հայը հայուն հանդէպ ատելութիւն թող չունենայ,

Հայը հայուն վնաս թող չհասցնէ,

Դարաւոր հայասպան միակ թշնամին չմոռանանք ով է»: