28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ակնհայտ ագրեսիվ ոստիկանները, տեղեկություն կա, որ օլիգարխներից են ֆինանսավորվում․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում լրագրողների հետ զրույցում։
«Մայթերից, այգիներից քաղաքացիներին հավաքելը նշանակում է հոգեվարքի մեջ է գլխավոր դերակատար անձը և ամեն ինչ անելու է, որ ոստիկանությանը ներքաշի ապօրինի գործողությունների մեջ, որովհետև նրա միակ հենարանը մնացել է ոստիկանությունը։ Ես իրենց վստահեցնում եմ, որ երկար չեն կարող»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ բռնարարքներ գործողներին ֆինանսավորող օլիգարխների անուններն ինքը բազմաթիվ անգամ հնչեցրել է և կոչ արել դադարեցնել ֆինանսավորել այդ գործունեությունը, ֆեյքերի ֆաբրիկաները, քանի որ բոլորը հատ-հատ հայտնի են։
«Մնացել է ինքը, մի քանի վերջացած մարդ, որ իր կյանքն այլ կերպ չի պատկերացնում ու ոստիկանությունը։ Նիկոլի հեռացման հանրային պահանջը ակնհայտ ձևակերպված փաստ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։