24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշանակվել է Պետդումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է խմբակցության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դյուպինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Պետդումայում ՌԼԴԿ պատգամավորները ձայների մեծամասնությամբ խմբակցության մշտական ղեկավար են ընտրել Լեոնիդ Սլուցկիին»,- ասել է Դյուպինը։
Սլուցկին խմբակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու մահից հետո, որը նույնպես ղեկավարում էր խմբակցությունը։
Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո։