44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ մայիսի 18-ին, հավաքվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ։
Զոհվածների ծնողները պահանջում են բացատրություն՝ զինվորական քրեական գործերով քննիչի անգործության վերաբերյալ։ Դատախազը ցուցում է տվել քննիչին կատարել քննչական գործողություններ, մինչդեռ, ըստ ծնողների՝ քննիչն անգործություն է դրսեւորել»։
Լարված իրավիճակ է Քննչական կոմիտեի մոտ։
«Գարիկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք»,-ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։
«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու»,-հայտարարեց ծնողներից մեկը։
Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, որ եթե մեկ ժամից Գարիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք վերջերս զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել։