Երևանում «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները վաղ առավոտից կրկին վերսկսվել են։
Քաղաքացիները բազմաթիվ փողոցներ են փակել։ Փակ են Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ակցիա են իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։
Կան բերման ենթարկվածներ։
Բերման են ենթարկել նաեւ Արթուր Վանեցյանի որդուն։