կարևոր
1180 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-17 22:41

Մաքենիսցիները չեն վախենում պայքարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մաքենիսի միջնակարգ դպրոցում տնօրենի ընտրության արդեն 7-րդ փորձն էր: Նախորդ վեց նիստերը չէին կայացել քվորում չապահովելու պատճառով: Ըստ օրենսդրության՝ դպրոցի տնօրենին ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից: Իսկ նիստը կայանում է անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Նախորդ նիստերին քվորում չէին ապահովում հենց լիազոր մարմնի չորս ներկայացուցիչները: Այս անգամ նիստը կայացավ եւ հինգ կողմ ու մեկ դեմ ձայներով Մաքենիսի միջնակարգ դպրոցի տնօրենի միակ թեկնածուն չընտրվեց: 
Աշակերտների ծնողների եւ ուսուցիչների խոսքով 15 տարի պաշտոնավարած Ադամ Մխիթարյանը դպրոցի համար արել է բոլոր հնարավորն ու անհնարինը՝ շատ անգամ նաեւ սեփական միջոցներով: Նրանք վստահ են որ սա իշխանության կողմից ուղղորդված ընտրություն էր: 
Համարելով սա ուղղորդված ընտրություն դպրոցում աշակերտների ծնողների առաջարկով հայտարարվեց դասադուլ: Ծնողների պահանջը մեկն է՝ ստանալ մարզպետ Գնել Սանոսյանի բացատրությունը չկայացած վեց նիստերի եւ նման հանգուցալուծման մասին: Դպրոցի երկարամյա տնօրեն Մխիթարյան Ադամը վստահ է որ նման որոշման պատճառը իր ՀՅԴ-յանը անդամակցելու փաստն է: 
Չնայած գյուղը փոքր է, սակայն մաքենիսցիները շատ լավ են հասկանում միասնականության ու համերաշխության արժեքը: Գյուղից անզեն աչքով երեւում է թշնամու դիրքերը: Սակայն նրանք անկոտրուն կամքով շարունակում են ապրել արարել ու պայքարել հանուն արդարության:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում