Փաստաբան Ամրամ Մակինյանը սոցիալական հարթակում տեղադրել է լուսանկար եւ հայտնել, որ ոստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը: Մակինյանը ահազանգում է ոստիկանության ոչ օրինաչափ գործողությունների մասին։ Փաստաբանը իրավապահ մարմիններից պահանջում է՝ բացահայտել եւ պատժել քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը կոտրած ոստիկանին։
Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ անգամ 77-ամյա կնոջ նկատմաբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Ջուլիետա Հովհաննիսյանին ցուցաբերվել է պատշաճ բժշկական օգնություն: Դեպքի մասին օրենքի համաձայն տեղեկացվել է ոստիկանությանը: Տարեց կինը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել:
Նշենք, որ «Դիմադրության» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Արդեն ժամը 11։30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը