կարևոր
853 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-17 18:05

Վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետությունում մայիսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում մայիսի 18-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +23, երեկոյան՝ +19 աստիճան ջերմություն։