կարևոր
1336 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-17 17:24

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը G20-ում. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը G20-ում. Պեսկով

Ռուսաստանը մինչեւ Ինդոնեզիայում կայանալիք քսանյակի գագաթնաժողովի սկսվելը իր մասնակցության ձեւաչափի շուրջ որոշում կընդունի ցանկացած դեպքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ համաժողով այցելելու հրավեր ունի, եւ Ռուսաստանը շարունակում Է աշխատանքը դրա շրջանակներում: Այդ մասին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչպես դուք գիտեք, եղել են շփումներ, եւ կա հրավեր: Բոլոր դեպքերում Ռուսաստանը շարունակում Է աշխատանքը քսանյակի շրջանակներում: Մենք այդ համաժողովը չափազանց կարեւոր ենք համարում: Մինչեւ այդ միջոցառման սկսվելը, մենք կընդունենք մեր մասնակցության ձեւաչափի մասին ամենալավ որոշումը»,-լրագրողներին ասել Է Պեսկովը՝ պատասխանելով Ինդոնեզիա Պուտինի հնարավոր այցի մասին հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: