01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուս-ուկրաինական բանակցությունները չեն շարունակվում. Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվան Կիևից պատասխան չի ստացել ռուսական կողմի առաջարկած պայմանագրի նախագծի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևը կառավարում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է մարտի վերջին Ստամբուլում։ Բանակցությունների հերթական փուլի արդյունքում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի իր ցանկությունը։
Սակայն ապրիլին Լավրովն ասել էր, որ Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագիծ, որը շեղվում է Ստամբուլի հանդիպման դրույթներից։