կարևոր
1228 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-17 16:26

Հայկական կիրակնօրյա դպրոցի առօրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

   
Ոչ միայն բազմաթիվ ընկերներ այլև մայրենի լեզվով խոսել ու Հայաստան հայրենիքի մասին շատ գիտելիքներ են ձեռք բերել Համազգային հայ կրթական եվ մշակութային միության Ռուսաստանի կառույցի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները։ Մոսկվայի հայաշատ Բուտովո թաղամասում գործող դպրոցն իր հյուրընկալ ու տաք հարկի ներքո է հավաքել մոտ հինգ տասնյակ հայ երեխաների՝ երեքից տասնհինգ տարեկան, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Դպրոցում գործում է երեք՝ ավագ, միջին ու կրտսեր տարիքի դասարաններ։ Ավագները արդեն կարդում եվ գրում են, իսկ փոքրերը դեռ գունավորում տառերն ու հնչեցնում հայերեն առաջին խոսքն ու բառը։ Հայկական կիրակնօրյան կրում է սփյուռքում ազգային կրթության պահպանման համազգայինի նվիրյալներից մեկի՝ Լեվոն Շանթի անունը, ուր տառաճանաչությունից, գրել ու կարդալուց զատ համազգայինի Ռուսաստանի կառույցը նախանձախնդիր է հայ երեխաներին փոխանցել հիմնարար գիտելիքներ նաեվ հայոց մշակութային հարուստ ժառանգության ու մեր ինքնության պահպանման մասին։ 
Լեվոն Շանթի անունը կրող դպրոցը Մոսկվայում գործող այլ հայկական կիրակնօրյա դպրոցներից առանձնանում է ուսուցման ինքնատիպ մեթոդով, երբ թե կրտսեր, թե միջին ու թե ավագ դասարաններում հնարավորինս պարզ, հասանելի ու միայն հայերեն լեզվով է դասավանդվում հայոց պատմությունը, զարգացնում են երեխաների բանավոր խոսքը, ծանոթացնում հայոց մշակութային ժառանգությանը, գրում, կարդում եվ արտասանում մայրենի լեզվով ու հպարտությամբ երգում մեր երգերը։ 
Ազգային երգ երաժշտությունից, երգչախմբից ու դասավանդվող առարկաներից բացի առաջիկայում դպրոցում կգործի նաեվ հայկական պարերի ու հայոց մեծերին, պատմական հերոսներին ու նրանց գործին նվիրված դասընթացներ։ Կիրակնօրյայում կրթության այս ձեվաչափն ու որակը ապահովում են մանկավարժական փորձով, գիտելիքներով ու նվիրումով մարդիկ։ 
Դպրոցում սովորող հայ պատանիների հետաքրքրությունը հայրենիքի ու հայ մնալու պատկերացումների մասին եվս աննախադեպ է։ Եվ հենց այստեղ է, որ նրանք ստանում են իրենց ինքնության մասին հետաքրքիր ու կարեվոր շատ ու շատ հարցերի պատասխաններ։ Ձեվավորվում որպես անհատ ու քաղաքացի։ Նրանց հետ ու նրանց կողքին են սփյուռքում հայապահպանման նվիրյալները։