27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել անգամ վարչական իրավախախտման համար բերման ենթարկվելու դեպքում քաղաքացուն իրավունք ունեն պահել 72 ժամ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը.
«Սա կատարյալ հիմարություն է: Խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանի իբր օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացուն կարող են պահել առավելագույնը 3 ժամ:
Որպես կանոն ոստիկանական բաժանմունքում արժանապատիվ քաղաքացիներին դիմավորում են փաստաբանները և այցելում ՀՀ ԱԺ պատգամավորները:
Նշեմ, որ այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել»: