կարևոր
532 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-17 15:20

Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ պաշտպան

Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ պաշտպան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը:

Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:

Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:

Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:

Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»: