կարևոր
1552 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-17 14:21

Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում կներկայացնեն իրենց պահանջները

Զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում կներկայացնեն իրենց պահանջները

Պատերազմում զոհվածների ծնողները Ֆրանսիայի հրապարակում կներկայացնեն իրենց պահանջները: Այս մասին ասաց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ փողոցը փակած ծնողներից Կարին Տոնոյանը։ 

«Այսօր Ֆրանսիայի հրապարակում բոլոր ծնողներով կխնդրենք, որպեսզի մեզ տրամադրեն բեմը ու ի լուր աշխարհի կհայտարարենք մեր բոլոր պահանջները։ Մենք կհայտարարենք, որ մերժում ենք, որպեսզի զինվորական դատախազությունը շարունակի գործը ու այն պետք է տեղափոխվի ԱԱԾ, քանի որ սա հենց իրենց գործն է»,– ասաց Տոնոյանը դիմելով ծնողների հետ հանդիպման եկած զինդատախազ Արշակ Մարտիրոսյանին։