Ոստիկաններն առևանգել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.
«Ոստիկաններն առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն, պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով դրա համար; Այս վիճակն է, Նիկոլին ուրիշ հենարան չի մանցել», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին բիրտ ուժի գործադրմամբ խաղաղ ակցիայի ընթացքում բերման են ենթարկել։