կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-17 13:31

Վերաքննիչ դատարանի մոտ իրավիճակը լարված է․ Գլխավոր դատախազը անգործություն է դրսևորում․ զոհված զինծառայողի հարազատ

Վերաքննիչ դատարանի մոտ իրավիճակը լարված է․ Գլխավոր դատախազը անգործություն է դրսևորում․ զոհված զինծառայողի հարազատ

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից Գարեգին Նժդեհի փողոցը: Պատճառը Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի հետաձգումն է։ Նիստը կրկին հետաձգվել է դատախազի չներկայանալու պատճառով։

Ծնողները վրդովված այդ վերաբերմունքից՝ հրաժարվում են հեռանալ տարածքից քանի դեռ դատախազը չի ներկայացել։

Զոհվածների ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ ակնհայտ անգործություն և ծնողների հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում պատկան մարմինները։

«Գլխավոր դատախազը անգործություն է դրսեւորում, որեւէ ժամկետ չի պահպանվել. մեզ համար անհասկանալի մնաց, թե ինչու մեր հաղորդումը, որ ներկայացրել էինք հանցագործության վերաբերյալ, ուղարկվեց նախ Հակակոռուպցիոն կոմիտե, հետո Քննչական կոմիտե»,- նշեց զոհված զինծառայողների հարազատներից Անահիտ Մանասյանը:

Մեկ այլ ծնող էլ հայտարարեց, որ մինչեւ դատախազը չգա էստեղ, ճանապարհը չի բացվելու.

«Մենք եկել ենք՝ տեսնենք, դավաճանը կանչվելու է պատասխանատվության, թե ոչ: Որ դատավորի որդին զոհված լիներ, իրեն էսպես կպահե՞ր: Ինչքա՞ն պետք է փախչեն:

«Տպավորութուն կա, որ ոչ միայն այս գործն են ուզում քնեցնել, այլև բավականին լուրջ գործեր ևս՝ հրամկազմի, սպայական կազմի դեմ հարուցված։ Մի մարմնից մյուսը փոխանցելով այդ գործերը՝ փորձում են լռեցնել մեր բարձրացրած արդարության պահանջը»,-նշեց զոհված տղաների ծնողներից մեկը։

Նշենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։