30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց:
Նա Facebook-ի իր էջի լայվում ասաց.
«Մենք արդեն դուրս եկանք, 3 ժամը լրացավ, ազատ արձակեցին: Իմ իմանալով, մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են: Հիմա պետք է փորձենք ճշտել: Սա է պայքարը, բոլորս էլ պետք է պատրաստ լինենք: Էսպես էլ պետք է լինի: Ոստիկաններն էլ են հոգնել այս ամեն ինչից: Պետք է չհոգնենք, չընկճվենք ու շարունակենք պայքարը»,-ասաց նա:
Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկել։