կարևոր
775 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-17 08:58

Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»

Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո պասիվացել էր, դուրս էր եկել քաղաքական դաշտից։ Նաեւ չէր իրականացնում Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, ասում էին` հանգստանում է։ Երեկ տեղեկացանք, որ մի քանի օր է՝ նա վերադարձել է եւ դարձյալ ստանձնել Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, «նստավայրն» էլ «կանյաչնիում» է։

Տոնոյանը հաստատեց տեղեկությունը․ «Ի սկզբանե «վերադառնալ» ձեւակերպումը մի քիչ սխալ է, որովհետեւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ միառժամանակ իմ գործառույթները չեմ իրականացրել, հիմա իրականացնում եմ»։ Ընտրություններից հետո լուրեր կային, թե խնդիրներ եք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ճի՞շտ է։ Տոնոյանն ասաց․ «Չէ, չէ, բացարձակ որեւէ խնդիր չկա, տարբեր տեսակի խոսակցություններ էին կապում «Կենտրոն» հեռուստաընկերության հետ կապված, «Կենտրոնում» ես չեմ աշխատում 2017-ից, երբ դարձել էի պատգամավոր: Որեւէ իրական հիմք չունեին այդ խոսակցությունները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում