կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 22:20

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանի գլխավորած ուժը 2021-ի ՏԻՄ ընտրություններին ընդամենը 5 մանդատ էր ստացել ավագանիում: Ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ստանալով 15 մանդատ: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով: 
Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հայտարարությամբ տեղեկացրել է, որ չի մասնակցելու ավագանու նիստերին։ 
Կատարվել են հակաժողովրդական գործողություններ, վստահ է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխյանը: Նրա խոսքով իշխանությունը 2 անգամ ՏԻՄ օրենքում փոփոխություն արեց, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի: Քանի որ համայնքի ղեկավարին ընտրում է ավագանին, ավագանին էլ առաջնային մանդատ ստացող մարմին է: 
Դեկտեմբերի 5-ից սկսած, արդեն մոտ 6 ամիս է համայնքում շատ խնդիրներ կան, որ բարձիթողի վիճակի են: Ավագանուն էլ ըստ էության սահմանափակել են իր գործողությունների մեջ: 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում