«Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն: Վերջին չորս տարիների ընթացքում դրանում էլ ավելի համոզվեցինք»,- անդրադառնալով ոստիկանության անհամաչափ գործողություններին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ Նշենք, ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ վաղ առավոտից բերման է ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին։
Պատգամավորը անդրադարձավ Գյումրիի միջադեպին եւ համեմատեց այսօրվա իրավիճակի հետ: Նշենք, որ դաշնակցական երիտասարդները մեղադրվում են տարեց մարդկանց ծեծի ենթարկելու մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը անդրադառնում է մարդկանց բերման ենթարկելու ընթացակարգին։ Գոհար Մելոյանը պահանջում է պատժել օրինախախտ ոստիկաններին, քանի որ օրինական պահանջ դրույթը սխալ է կիրառվում, ինչը պատժելի է։
Նշենք, որ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ավտոերթի մասնակիցներ:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում