Էմոցիաների նման պոռթկումը Երեւան պարկում է: 23 ատրակցիոն եւ մեծ երկհարկանի խաղահրապարակով այգին նախատեսված են ինչպես երեխաների այնպես էլ մեծահասակների համար:
Երեւան պարկի նախագիծը Գարեգին Նուշիկյանի նախաձեռնություններից է: Այգու հիմնադիրը նշում է՝ իր մեծ ցանկությունն էր ստեղծել մի այնպիսի ծրագիր, որ Հայաստանում բացակայում է: 2017 թվականից սկսած՝ նախագիծը նպատակ ուներ Հայաստան ներմուծել բարձրակարգ եւ աշխարհահռչակ ատրակցիոններ՝ համապատասխան միջազգային բոլոր չափանիշներին: Ընկերության տեսլականն էր ստանալ մանկական, ընտանեկան եւ էքստրեմալ ատրակցիոնների բալանսավորված համակցություն, ունենալ այնպիսի տպավորիչ ատրակցիոններ, որոնք կհիացնեն հանրությանը եւ կապահովեն հյուրերի լիարժեք ժամանցը: Նախագիծը կյանքի կոչելուց մեկ տարի անց՝ հեղինակները վստահ են Երեւան պարկը, լինելով տարածաշրջանում միակը իր գերժամանակակից ատրակցիոններով, խթանում է Հայաստանում զբոսաշրջության արագ զարգացմանը:
Այգին բաց է ամեն օր՝ մինչեւ ժամը 22:00-ն: Աշխատանքային օրերին սկսած ժամը 14:00-ից, իսկ հանգստյան օրերին ժամը 12:00-ից:
Երեւան պարկը այգի մուտք գործելու ու ատրակցիոնների համար վճարման նոր տարբերակ է ներկայացնում: Այցելուները մինչ ներս մտնելը վճարում են սահմանված գումարը եւ ատրակցիոններից անսահմանափակ օգտվելու հնարավորություն ստանում: Մինչեւ 90 սմ հասակ ունեցող երեխաների մուտքն անվճար է:
Երեւան պարկի հիմնադիրներն ամփոփելով մեկամյա գործունեությունը՝ խոստանում են ապագայում էքստրեմալ ատրակցիոնների թիվը կավելանա, այս պահին շահագործվում է այգու մոտ 30 տոկոսը: Իսկ մինչ այդ այգու հյուրերն ու հեքիաթի հերոսները տոնում են ամենաիրական հեքիաթի՝ Երեւան պարկի տարեդարձը։
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը