06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Լոս Անջելեսի հայերի պատասխանն է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Օրեր առաջ Սինանյանն էր դավաճան անվանել Սփյուռքի այն հայերին, որոնք քննադատում են պետական պաշտոնյաներին:
Ըստ Սինանյանի՝ իր ու մյուս իշխանականների դեմ հայտարարությունների, բողոքի ակցիաների հեղինակները Սփյուռքի դաշնակցականներն են, որոնց ուղղորդում են Հայաստանից ու տրամադրում հայրենիքի դեմ: Այս դեպքում Սինանյանն, ըստ էության, իշխանություններին նույնացնում է Հայաստանի հետ:
Սինանյանը սփյուռքահայերին հորդորել է հարգել հայաստանցիների ընտրությունը՝ նկատի ունենալով Փաշինյանին ու թիմակիցներին: Դաշնակցությանն էլ մեղադրել է 25 տարի Հայաստանը կեղեքելու մեջ:
Սփյուռքի գործերով հանձնակատարի գործունեությանը Շուշիի ազատագրման օրն անդադարձել էր Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Սինանյանի միջոցով է Հայաստանի իշխանությունը փորձում պառակտել Սփյուռքը. ասել էր Տեր-Խաչատուրյանն ու այդ քաղաքականությունն ազգակործան որակել:
Բոլոր նման փորձերը՝ Հայաստան-Սփյուռք կապն ու Սփյուռքը պառակտելու, անհաջողության են մատնվելու. համոզված է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Նույնը հավաստիացրել են նաեւ Լոս Անջելեսի հայերը: Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ հայտարարել են, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ պայքարելու են հզոր հայրենիքի համար:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում