կարևոր
715 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 18:01

ՀԱՊԿ երկրներն աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ Պուտին

ՀԱՊԿ երկրներն աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ Պուտին

ՀԱՊԿ անդամ երկրները այս տարվա աշնանը մի շարք համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։

«Այս տարվա աշնանը նախատեսվում է Կազմակերպության համատեղ զորավարժությունների մի ամբողջ շարք՝ Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում։

Համոզված եմ, որ այս միջոցառումները կնպաստեն մարտունակության, մեր պետությունների ռազմական կառույցների միջև համագործակցության և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի բարձրացմանը»,- ասել է ՌԴ նախագահը։