06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր:
ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:
Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:
Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա, Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը: