29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի հասարակայնության հետ կապի վարչությունը:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաեւ՝ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները:
Լիտվայի նախագահը հանդիպում կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և հայաստանաբնակ լիտվացիների հետ: Գիտանաս Նաուսեդան նաև հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մինչ այդ, Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: