կարևոր
1069 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 12:29

Արագ փչացող ապրանքով բառնատարների հերթն «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է ուզում․ Նաիրա Զոհրաբյան

Արագ փչացող ապրանքով բառնատարների հերթն «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է ուզում․ Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյան գրում է․

«Մինչ իշխանությունը Մոսկվա-Բրյուսել-Ծերեթելի մայրուղում փորձում է համոզել, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ընդդիմությունը ռեւանշիստ-պատերազմական է, մեր հայրենակիցների բեռնատարները շարունակում են շաբաթներով մնալ Թիֆլիսի շրջանցիկ ճանապարհին՝ այդպես էլ չկարողանալով հասնել Ռուսաստան։

Ինձ քիչ առաջ փոխանցեցին, որ արագ փչացող ապրանքներով բառնատարների հերթը մի քիչ «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է պահանջում։

Ի դեպ, Լարսի անցակետում Հայաստանը մաքսային կցորդ ունի՝ Արամ Թանանյան անուն-ազգանունով։

Ինչի՞ համար է սույն կցորդը եւ ինչի՞ն է կոնկրետ նա կցված՝ հուսանք այս բեսպրեդելով զբաղվող ինչ-որ մեկը կպարզաբանի»։