ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր
-Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,
-Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր
-մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով»։