կարևոր
1003 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-16 12:20

Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Զաքարյան

Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների:

Տղերք ջան, շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչների՞դ է պետք. ձեր դեմքերը, գործողությունները, խոսքերը` ամբողջը ֆիքսվում է: Արժե՞ արդյոք թրքահպատակ, դավադիր Նիկոլի կործանարար իշխանությունը պահելու համար` վաղն ամոթով մնալ ընտանիքի ու ընկերների մոտ:

Ոստիկանությունն իրավունք չունի խառնվել քաղաքական գործողություններին, առավել ևս` խոչընդոտել նրա օրինական ընթացքը»։