28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Երեք երկրի պատվիրակություններ մեղադրել են «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։
Մրցույթի կազմակերպիչների ներկայացրած ամփոփիչ աղյուսակի համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը (12 միավոր) ստացել է Մեծ Բրիտանիան, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, մինչդեռ Ուկրաինան ստացել է 6 միավոր, սակայն Վրաստանի հանրային հեռարձակողն ընդգծում է, որ իրենք ուկրաինացի կատարողներին տվել են 12 միավոր։
Նմանատիպ խնդիր է արձանագրել նաև Ադրբեջանի ժյուրին, որն ամենաբարձր միավորը շնորհել է Ուկրաինային, մինչդեռ այն հաշվվել է Մեծ Բրիտանիայի օգտին։
Միևնույն ժամանակ Ռումինիայի ներկայացուցիչներն առավելագույն միավորները տվել են Մոլդովային, սակայն նրանց գնահատականը տրվել է Ուկրաինային, ինչի հետևանքով Մոլդովան Ռումինիայից միավորներ առհասարակ չի ստացել։