կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 09:17

«Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի տարբեր հատվածներում այսօր ժամը 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անցկացնում:

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, այսօր հանրահավաք տեղի չի ունենալու:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ ժամը 08:00-ից հետևյալ 5 վայրերից կմեկնարկեն ավտոերթերը։


1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց

3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ

5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)

Տեսանյութը՝ այստեղ։