կարևոր
640 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 09:07

Միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը․ Չալաբյան

Միասնական ջանքերով մենք կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը․ Չալաբյան

«Արար» հիմնադրամը հրապարակել է  հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից.

«Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ

շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին:

Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:

Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհներն ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը:

Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»։