կարևոր
1576 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-14 17:50

Կադրային փոփոխություններով քաղաքականացվել է ԶՈՒ զորային կառույցը. Սեյրան Օհանյան

Վերջին տարիների ընթացքում քաղաքականացվել է նաև Զինված ուժերի զորային կառույցը, դրանով իսկ ստեղծել են պայմաններ, որ զորային կառույցը ենթարկվի այսօրվա իշխանություններին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է իրականացնել պաշտպանական ռազմավարական վերանայում, այդ վերափոխման արդյունքում իրականացնել բարեփոխումների պլան: Մեր հարցադրումներից վերջին մեկուկես տարվա մենք հասկացաել ենք, որ նման հայեցակարգ այս իշխանությունները չունեն»,-ասաց նա: