13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին ասվում է G7-ի հայտարարության մեջ:
G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտնել են, որ շարունակելու են մատակարարել զենք Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»:
Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում իրադրությունը բարդացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ գնաճի պատճառ դառնալով: