13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Մոսկվան գործելու է ելնելով նոր իրողությունից, եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես տնտեսական և քաղաքական գործընկեր, իրեն հետաքրքիր չէ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք ելնում ենք նրանից, որ ունենք մեծ ծավալի արտաքին առևտուր, մենք չենք եղել սահմանափակող միջոցների ներդրման դրդողը: Բայց եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանը իրեն հետաքրքիր չէ որպես տնտեսական և քաղաքական գործընկեր, ապա մենք գործելու ենք ռացիոնալ՝ ելնելով նոր իրականությունից»,- լրագրողներին ասել է նա։
Նա նշել է, որ իրենք դա վաղուց կանխատեսել էին. «Ուստի, այսօր գլխավոր շեշտը դրվում է մեր արտաքին քաղաքականության արևելյան ուղղության զարգացման վրա՝ իր ողջ բազմազանությամբ»։