13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Կրիշտիանու Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» բավականին մշուշոտ է, գրում է armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, պորտուգալացին երկմտանքի մեջ է և մտածում է ակումբը փոխելու մասին։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողին անհանգստացնում է այն հանգամանքը, որ մանկունիանցիները հաջորդ մրցաշրջանում չեն մասնակցելու Չեմպիոնների Լիգային։
Կրիշտիանուն այս պահին հարցը քննարկում է իր գործակալի հետ և նախատեսում է նույն թեմայի շուրջ կարևոր խոսակցություն ունենալ նաև նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։