կարևոր
367 դիտում, 1 օր առաջ - 2022-05-14 13:29

Լուկաշենկոն հեռացրել է պաշտոնից Լեհաստանում Բելառուսի դեսպանին

Լուկաշենկոն հեռացրել է պաշտոնից Լեհաստանում Բելառուսի դեսպանին

Լեհաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Չուշեւն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Մինսկայա պրավդա»-ն։

Մայիսի 13-ի թիվ 174 փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը Ազգային իրավական ինտերնետային պորտալում:

«Բելառուսի Հանրապետության Սահմանադրության 84-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն՝ Վլադիմիր Նիկոլաեւիչ Չուշեւին ազատել Լեհաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

Չուշեւը Լեհաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2019թ-ին։

2020 թ. հոկտեմբերին Չուշեւը հետ էր կանչվել Մինսկ. հանրապետությունը ներկայացնում էր ժամանակավոր հավատարմատար դեսպանը։