կարևոր
664 դիտում, 1 օր առաջ - 2022-05-14 12:11

Այս երկու նիկոլական պաշտոնյաներից ո՞վ է ստում. Գագիկ Համբարյան

Այս երկու նիկոլական պաշտոնյաներից ո՞վ է ստում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել․

«Նիկոլական պաշտոնյաները կաշվից դուրս գալով շարունակում են պաշտպանել Նիկոլ Անհողին և առաջ տանել այն թեզը, թե «Նիկոլը մեղավոր չէ իր շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու և նրա մահվան համար» ...

Սակայն, ինչպես միշտ, այդ ամենն անում են դիլետանտորեն և զավեշտալի սխալներ անելով... Ինչպես ասում են այս դեպքում՝ ձախ ձեռքը չգիտի ինչ է անում աջ ձեռքը...

Այսպես, այսօր Նիկոլի ՄԻՊուհին անդրադառնալով այդ ողբերգությանը հայտարարել, թե "վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում կկանգնեցներ ավտոշարասյունը..."՝ հակասելով Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոնի ապրիլի 27-ին արված այն հայտարարությանը, թե "վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել"...

Հիմա հարց ՝ սրանցից ո՞վ է ստում...Պատասխանը շատ պարզ է՝ ԵՐԿՈՒՍՆ էլ...

Քանի որ այս երկու նիկոլականներն էլ ստում են, ես էլ կարող եմ ենթադրել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը տեղյակ լինելով ողբերգության մասին հրահանգել է չկանգնել և վրաերթի ենթարկված կնոջը անօգնական թողնելով հեռացել է դեպքի վայրից...
Երեխանե՛ր, կողմորոշվեք... Գոնե ստելուց կամ կեղծելուց պայմանավորվեք, որ նույն թեմայի վերաբերյալ նույն սուտն ու կեղծիքն ասեք...»։