կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-14 11:12

Ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց․ Freedom House

Ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստություն է հայտնել բողոքի ակցիաների մասնակիցների, լրագրողների, հասարակական գործիչների նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

«Մենք մարդկանց կոչ ենք անում իրենց իրավունքն իրացնել խաղաղ ճանապարհով, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»,-նշում է կազմակերպությունը։

Freedom House-ն ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, ինչն անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների՝ իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան ապահովելու համար։