13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Թուրքիայում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակն է տարել:
Այս անգամ նա մինչեւ 70 կգ քաշային կարգում ոչ մի շանս չի տվել Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասային ու կրկին հաղթել է մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Հովսեփյանը վստահ է գործել ու ուժեղ եղել 5:0 հաշվով: Իր առաջին մենամարտում նա հաղթել էր նոկաուտով:
ԱԱ-ում մեկական հաղթանակ են տարել նաեւ Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (50 կգ):
Մրցաշարին մասնակցում են 93 երկրի 419 մարզուհի: