Մայիսի 12-ին մի քանի ուշագրավ դեպքեր եւս տեղի ունեցան: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանը խուզարկություն տեղի ունեցավ ու հանրահավաքի ընթացքում պատգամավոր Արծվիկ Միանասյանն ասաց, որ փնտրել են ընտրակաշառքի ինչ որ փաստեր: Արծվիկ Մինասյանը դրան հումորով վերաբերվեց, թե դաշնակցականի տանը ուրիշ բան փնտրել լսել էին, բայց ընտրակաշառքի փաստաթղթեր, ո՛չ: Արծվիկ Մինասյանի ելույթի ընթացքում արդեն Ֆրանսիայի հրապարակ հաղթական երթով մտան Սուրեն Մանուկյանի տան մոտ աջակցության գնացած Դիմադրության շարժման մասնակից քաղաքացիները։
Սա քաղաքական հետապնդում է՝ Նիկոլի հերթական շոուն, քանի որ ես չեմ համակերպվում նվաստացած դրոշի հետ մեկնաբանել է կատարվածն ինքը Սուրեն Մանուկյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին միակ բանը, որ բարկացրել էր, այն էր, որ օրվա իշխանություններն իրենց գործողություններում հաշվի չեն առնում, թե բնակարանում ով կարող է լինել: Նա նշեց, որ տանը փոքր երեխաներ կային, որոնց վախենալու պատասխանը կստանան: