13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Ոստիկանությունը խուզարկել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տունը եւ բերման ենթարկել նրան: Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը կատարվածը գնահատում է, որպես շինծու քրեական գործ։
Ուսապարկերով ակցիան որակվել է, որպես ծանր վիրավորանք եւ քրեական գործ է հարուցվել, սա ուղղակի զավեշտ է.- ընդգծում է Մենուա Սողոմոնյանը: Նրա խոսքով կատարվածը՝ Չալաբյանին լռեցնելու փորձ է։
Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին նկատում է՝ հակաօրինական որեւէ բան չկա: Կա իշխանության պատվերով կատարված սադրանք։ Բորիս Մուրազին սղագրել է տարածված ձայնագրությունը եւ բոլորովին այլ եզարահանգում ունի։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտնում է ՝ ձայնագրության հենքով ձերբակալված Էմմա Սարգսյանը երեկ ուշ երեկոյան իր կամքով է ներկայացել ոստիկանություն: Էմմա Սարգսյանի անչափահաս դուստրը տանը մենակ է մնացել։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը