կարևոր
1297 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-13 19:57

Հողաշեն պատերից՝ քարաշեն նորակառույց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուքիասյանների 110 տարի առաջ կառուցված եւ պապից թոռին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով, հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով նոր տուն կառուցել չի հաջողվել: 
Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարային տանն ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը: Կենցաղավարության տարրական պայմանների բացակայությունն այլեւս խնդիր չէ բազմանդամ ընտանիքի համար: Նոր տունը քարաշեն է կոմունալ բոլոր հարմարություններով: 
Արդեն 10 տարի Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անխափան իրականացվում է: Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները պարբերաբար ծանոթանում են աշխատանքների ընթացքին:  
Սուքիասյանները 2021 թվականի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքներից մեկն են: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում